Call Now

Արտաշես Հակոբյան

Արտաշես Հակոբյան: Ապակու արտադրամաս: Թրծման վառարանի օպերատոր

14 տարի թիմի անդամ: Մասնագիտությամբ՝ ինժեներ մեխանիկ, հմուտ՝ հաստոցների նորոգման և մոդեռնիզացման մեջ: Արտաշես Հակոբյանը, ում բոլորը գիտեն, որպես «Prof Al-ի Արտաշ» 2005 թվականից մինչ օրս գրի է առնում աշխատանքային ողջ «քրոնիկոնը»՝ օրվա առաջադրանքները, սարքավորումների և վառարանի տեխնիկական վիճակը, պատվերների ժամկետներն ու անգամ ապրանքի ստացման և դուրսգրման հստակ ժամանակացույցը:Գործի նկատմամբ պատասխանատվություն և սեփական անձի հանդեպ պահանջկոտություն. որակներ, որոնք լավագույնս են բնորոշում Արտաշես Հակոբյանը:

«Այս աշխատանքում պահանջվում է տեխնիկական գիտությունների տիրապետում՝ ֆիզիկա, ջերմոտեխնիկա, տեսական մեխանիկա և այլն: Նաև անընդհատ ուսումնասիրությունների, պրակտիկ գիտելիքների յուրացման կարիք է զգացվում: Երբ աշխատանքին վերաբերվում ես մակերեսային, կարող ես սայթաքել ու ցանկալի արդյունքի չհասնել: Իսկ գիտելիքը, առաջին հերթին ինքնավստահություն է: Այստեղ ներդրել եմ իմ ողջ փորձը, որպեսզի ամեն բան լինի իդելական»:

Բարդ ու պատասխանատու գործում վստահելի թիմակիցներ ունենալն անգնահատելի է, իսկ նոր սերնդի համար օրինակ ծառայելը՝ առաքելություն:

Ես հպարտ եմ, որ աշխատում եմ բարձրակարգ մասնագետների թիմում, որն իր գործի նվիրյալն է: Նույնիսկ ամենասուղ ժամկետների և ամենահագեցած պատվերների դեպքում կարողանում ենք պատվով դուրս գալ՝ շնորհիվ թիմային մոտեցման: ՀաՃախ թիմը համալրում ենք նոր կադրերով՝ տաղանդավոր և նպատակասլաց երիտասարդներով… Իմ գիտելիքով ու փորձով կիսվում եմ նրանց հետ, ձգտում եմ լավ օրինակ ծառայել: Երբ թիմն ուժեղ է, ուժեղ ես նաև դու…

Prof Al-ի Արտաշը

Նախապես պլանավորում եմ ամեն բան: Արտադրամասում գիտեն, որ ցանկացած խնդրի դեպքում կարող են դիմել ինձ՝ թուղթ ու գրիչից մինչև բարդ գծագրեր և կոդեր «վերծանելը»: Օգնում եմ, ինչպես կարողանում եմ: Հպարտ եմ,որ Prof Al-ի աշխատակից եմ և կրում եմ հենց այս տարբերանշանով համազգեստը: Գործի նկատմամբ պրոֆեսիոնալ մոտեցմամբ փորձում եմ բարձր պահել կազմակերպության անունը, որովհետև, առաջին հերթին ես «Prof Al-ի Արտաշն եմ» և ինձ այդպես են ճանաչում: Իսկ Prof Al-ն ամեն բան անում է՝ ամենաբարդ խնդրի լուծումից մինչև անիրական թվացող նախագծեր: